Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

Աղոթարան

Աղոթարան
30.11.2012 | 00:08

Տեր, ահա և ունայնացա,
Աշխարհաթողիս այս ժամին
ուղարկիր հրեշտակներիդ`
Անխափան անցնելու այս ուղին.
Օգնիր`
Թափ տալու փեշերիս փոշին, սպասելու
Քո սուրբ կամքին.
Զի ամենակարող ես ու չես թողնի
Քո հոտի ոչխարները խառնվեն աշխարհին.
Շնորհակալություն, Տեր իմ, բարեբանություն,
օրհնություն, գոհաբանություն:

Դիտվել է՝ 3039

Մեկնաբանություններ